Արցախում զբոսաշրջային տան սեփականատերը, ցուցակում ներառելով այնտեղ չբնակվող անձին, պետությունից գումար է հափշտակել
ԱՀ քննչական կոմիտեում ԱՀ քրեական օրենսգրքի 184-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և 345-րդ հոդվածի 1-ին մասով կատարած արարքի համար որպես մեղադրյալ է ներգրավվել Ստեփանակերտ քաղաքի 1952թ․ ծնված ԱՁ-ներից մեկի տնօրենը։ Այս մասին հայտնում են Արցախի քննչական կոմիտեից։
Վերջինս ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ կնքված՝ հյուրանոցային ծառայությունների մատուցման պայմանագրով ստանձնած լինելով պատերազմի հետևանքով անօթևան մնացած քաղաքացիներին զբոսաշրջային տանը տեղավորելու պարտականությունը, շահադիտական շարժառիթով, խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով, պետությունից խոշոր չափի գումար հափշտակելու միասնական դիտավորությամբ 2021թ. մայիս ամսից տեղյակ լինելով նշված զբոսաշրջային տանը տեղավորված՝ ԱՀ Հադրութ քաղաքի բնակչի 2021թ․ փետրվար ամսից ԱՀ ՊԲ զորակոչվելու մասին, 2021թ. մայիսից մինչև օգոստոս ամիսն ընկած ժամանակահատվածում նրա անունը ներառել է մատուցված ծառայությունների հանձնման-ընդունման արձանագրությունում և դրանց հիման վրա ստացել և հափշտակել 590 000 դրամ՝ պետությանը պատճառելով խոշոր չափի գույքային վնաս։
Նախաքննությունը շարունակվում է։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել