Թբիլիսում հարգանքի տուրք են մատուցել Անհայտ զինվորի գերեզմանին
Մայիսի 8-ին Թբիլիսիի Վակե զբոսայգում Վրաստանում հավատարմագրված դիվանագիտական և միջազգային կազմակերպությունների ներկայացուցչությունների ղեկավարների մասնակցությամբ ծաղկեպսակ տեղադրվեց Անհայտ զինվորի գերեզմանին:
ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչության հաղորդմամբ՝ միջոցառմանը ներկա էր Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հովհաննես Մանուկյանը:
Ծաղկեպսակի տեղադրման արարողությանը վրացական կողմից մասնակցում էին արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ Նիկոլոզ Վաշակիձեն և ԱԳՆ բարձրաստիճան պաշտոնյաներ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել