Ադրբեջանական կողմից շուրջ 1500 կրակոց՝ անցած 5 օրում
Արցախի պաշտպանության բանակի օպերատիվ ամփոփագրի համաձայն՝ մայիսի 16-ից 21-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է 200-ից ավելի անգամ, ինչի արդյունքում հայկական դիրքերի ուղղությամբ տարբեր տրամաչափի զինատեսակներից արձակվել է շուրջ 1500 կրակոց:
Բացի ինքնաձիգերից՝ առաջնային գծում հակառակորդը կիրառել է նաև «ՍՎԴ» և թուրքական արտադրության «Իստիգալ» տիպի դիպուկահարային հրացաններ ու «ՊԿ», «ԴՇԿ» և «ՈՒՏՅՈՍ» տիպի գնդացիրներ:
Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումների կողմից ձեռնարկված համարժեք գործողություններից հետո հակառակորդի կրակային ակտիվությունը ճնշվել է: Հայկական կողմը կորուստներ չի ունեցել:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել