
Հայ խաղաղապահները Լիբանանում հանդիսավոր միջոցառման են մասնակցել
Լիբանանում ՄԱԿ-ի հովանու ներքո խաղաղապահ առաքելություն իրականացնող հայ զինծառայողները մասնակցել են բազմազգ զորախմբի հրամանատարի փոփոխության հանդիսավոր արարողությանը։ Այս մասին հաղորդում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։
Միջոցառմանը ներկա են եղել Լիբանանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վահագն Աթաբեկյանը և դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Ալեքսան Մուշեղյանը։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել