HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կասեցվել է արտադրության առանձին գործառույթը

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Կոտայքի մարզային կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են իրականացրել «Լիլիթ և Սյուզի» ՍՊԸ-ին պատկանող հացի, կրեմային հրուշակեղենի և խմորային հիմքով կիսապատրաստվածքների արտադրամասերում (քաղաք Նոր Հաճն):

Տեսչական մարմինը հայտնում է, որ արդյունքում՝ սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ են հայտնաբերել հացի արտադրամասում, մասնավորապես` մաքուր և նորոգ չեն եղել ոչ միայն արտադրական շենքի պատերը, այլև սարքավորումները, գործիքները և դարակաշարերը:

«Լիլիթ և Սյուզի» ՍՊԸ առանձին գործառույթը՝ հացի արտադրամասի գործունեությունը, կասեցվել է, սահմանվել է ժամկետ խախտումները վերացնելու համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter