HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ոստիկանության օպերատիվ շտաբից հայտնում են

2012 թ. մայիսի 6-ին՝ ժամը 8:00-ից մինչև մայիսի 7-ի ժամը 6:00-ի դրությամբ, ՀՀ ոստիկանության օպերատիվ շտաբում ԱԺ պատգամավորների ընտրության ընթացքի վերաբերյալ ստացվել է 129 տեղեկություն` ընտրատարածքների մոտ մարդկանց կուտակումների, խուլիգանական գործողությունների, ընտրացուցակների անճշտությունների, քվեաթերթիկների պակասի, ընտրությունների ընթացքին և ԶԼՄ-ների ներկայացուցիչների աշխատանքին խոչընդոտելու, կրկնակի ընտրության փորձի, ընտրակաշառքի, հակաքարոզչության և այլ խախտումների վերաբերյալ:

Ոստիկանությունում գործող «Թեժ գծով» ստացվել է 27 տեղեկություն, հերթապահ մասեր` 59, ինտերնետային կայքերից` 41, դիտորդներից` 2 տեղեկություն:

Տեղեկությունների իսկությունը ճշտելու ուղղությամբ անհապաղ ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ, նախապատրաստվել են նյութեր, ոստիկանության պաշտոնական կայքէջում տեղադրվել և ԶԼՄ-ներին է տրամադրվել հիսունից ավելի պարզաբանում:

Տեղեկությունների մի մասը հերքվել է, մյուսներով քննությունը շարունակվում է:

ՀՀ ոստիկանություն

Մեկնաբանություններ (1)

Stver
Բա էդքան, որ հետևողական են ոստիկանները, բա ինչու ոչինչ չեն նկատել իրենք...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter