
Արման Թաթոյանն ընդունել է Բուլղարիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանին
Փետրվարի 22-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում Արման Թաթոյանն ընդունել է Բուլղարիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կալին Վասիլև Անաստասովին։
ՄԻՊ-ի հաղորդմամբ՝ Արման Թաթոյանը ներկայացրել է համատեղ իրականացված ծրագրերի արդյունքները՝ բարձր գնահատելով դրանց արդյունավետությունը։
Մասնավորապես, պատրաստվել են աշխատանքային իրավունքների վերաբերյալ իրազեկող տեսանյութեր, արտահերթ զեկույց և իրազեկման թերթիկ քաղաքացիների համար, ուժեղացվել են Պաշտպանի աշխատակազմի կարողությունները։ Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև մարդու իրավունքներին առնչվող տարբեր հարցեր։ Արման Թաթոյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին վստահության վրա հիմնված արդյունավետ համագործակցության համար:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել