Մեկ բրոնզե մեդալ
ՀՀ ձյուդոյի պատանիների հավաքական թիմը մասնակցել է Բեռլինում մայիսի 4-ից 8-ն անցկացվող Եվրոպայի պատանիների գավաթի առաջնությանը:
Նախ նշենք, որ հավաքականի կազմում ընդգրկված էին Շահեն Աբաղյանը (50 կգ, Հրազդան), Գոռ Հակոբյանը (50 կգ, Երևան ՆՀՏ), Հարություն Դերմիշյանը (55 կգ, Երևան ՍՁՕՄՊՄԴ), Միշա Նազարյանը (60 կգ, ԳՀՄՄ), Ալբերտ Մկրտչյանը (66 կգ, Երևան ՀՄՄ) և Դավիթ Ղազարյանը (66 կգ, Երևան ՍՁՕՄՊՄԴ):
Ալբերտ Մկրտչյանը, կրելով 5 հաղթանակ և 1 պարտություն, գրավեց 3-րդ մրցանակային տեղը, Դ. Ղազարյանը, Հ. Դերմիշյանը և Շ. Աբաղյանը 2-ական հաղթանակ կրելուց հետո պարտվեցին և դուրս մնացին հետագա պայքարից:
Գ. Հակոբյանը և Մ. Նազարյանը պայքարից դուրս մնացին հենց առաջին գոտեմարտից:
Հավաքականի ավագ մարզիչ Մարտին Սարգսյանի ղեկավարությամբ մեր հավաքականը մասնակցում էր վերջին նախապատրաստական մրցաշարին եվրոպայի առաջնությանը նախապատրաստվելու համար, այն տեղի կունենա հունիսի 22-24 Մոնտենեգրոյի Բար քաղաքում:
Հայաստանի Ձյուդոյի Ֆեդերացիա
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել