
Կորոնավիրուսային հիվանդության 946 նոր դեպք է հաստատվել, մահացել է 24 մարդ
Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ փետրվարի 23-ի՝ ժամը 11։00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի 946 նոր դեպք։ Երեկ կատարվել է 4759 թեստավորում։
Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 417 456 դեպք, որոնցից 395 700 առողջացել է:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8378 մահվան դեպք է արձանագրվել:
Ընդհանուր կատարվել է 2 875 218 թեստավորում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել