Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի արձագանքը՝ Ադրբեջանի կողմից նրան քրեական պատասխանատվության ենթարկելու մասին
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի համակարգող Բագրատ Միկոյանն արձագանքել է Ադրբեջանի հայտարարությանը՝ Ռոբերտ Քոչարյանին քրեական պատասխանատվության ենթարկելու և նրա նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին։
Տեղեկացնենք, որ այսօր՝ փետրվարի 21-ին, APA գործակալության հետ զրույցում Ադրբեջանի ռազմական դատախազության հատուկ հետաքննությունների բաժնի ղեկավար Էմիլ Թաղիևն ասել է, որ «Հայաստանի նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի հանդեպ հետախուզում է հայտարարվել»։ Ըստ Ադրբեջանի դատախազի՝ Քոչարյանն ու Սարգսյանը հետախուզվում են 1988 թվականից ծավալած գործունեության համար։
«Տեղեկացանք նախագահ Քոչարյանի դեմ հարուցված հերթական քրեական հետապնդման լուրին: Զարմանալի չէ, որ Փաշինյանաալիևյան սիրախաղի այս փուլում դա արվում է նաեւ Ադրբեջանում:
Ազգային արժանապատվության գնով Ադրբեջանից խաղաղություն մուրացող ՀՀ իշխանությունները օգնություն են ստանում իրենց «կիրթ եւ կառուցողական» ընկերներից:
Չենք զարմանա, որ այս քրեական գործը միացվի Սիլվա Համբարձումյանի ցուցմունքներով կարված գործին, եւ մեր դատախազները, մեծ ջանասիրությամբ, այն կպաշտպանեն դատարանում»,- ասված է Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի համակարգող Բագրատ Միկոյանի պատասխան-արձագանքում:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել