HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Խարդախություն՝ «ֆեյսբուք» սոցիալական ցանցի միջոցով

Փետրվարի 18-ին Արցախի ՆԳՆ ոստիկանության տնտեսական և կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի վարչություն է մուտքագրվել Մարտակերտի շրջանի Հարությունագոմեր գյուղի 21-ամյա բնակիչ Ա.է.-ի դիմումն այն մասին, որ փետրվարի 16-ին «Facebook» սոցիալական ցանցի միջոցով «Varker Sev Cucakum Gtnvoxnerin» անվամբ գրանցված օգտատիրոջ հետ ձեռք է բերել 3.200.000 դրամի վարկային գործարք կատարելու պայմանավորվածություն և վարկի ձևակերպման համար Ա.Է.-ից պահանջել են տերմինալի միջոցով «Adjarabet» բուքմեյքերական ընկերության ID խաղային հաշվին փոխանցել 200.000 ՀՀ դրամ գումար։

Արտակարգ իրավիճակների պետական ծառայության փոխանցմամբ՝ նշված եղանակով գումարները փոխանցելուց հետո հափշտակվել է անհայտ անձի կողմից, ինչի արդյունքում վերջինիս պատճառվել է զգալի չափի նյութական վնաս։

Ստուգմամբ զբաղվում է Արցախի ոստիկանության տնտեսական և կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի վարչությունը։

Վարչությունը հորդորում է, որ խարդախության միջոցով գումարի հափշտակման դեպքերը բացառելու նպատակով` չտրվել խաբկանքներին և  ցուցաբերել զգոնություն։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter