HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Ազատազրկված անձանց միայն 39,6%-ն է Covid-19-ի դեմ պատվաստվել

Կորոնավիրուսով վարակված ազատությունից զրկված անձանց շրջանում փետրվարի 7-ի դրությամբ՝ արձանագրվել է մահվան 4 դեպք: Նրանցից 3-ը «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի ազատազրկված անձինք էին, իսկ 1-ը՝ «Նուբարաշեն»-ի: Մահվան 4 դեպքերն էլ գրանցվել են քաղաքացիական հիվանդանոցում՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում:

«Covid-19»-ից մահացել է  նաև «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի  «Սևան» ստորաբաժանման ղեկավարը:

Քրեակատարողական հիմնարկներում ցածր է մնում պատվաստումների ցուցանիշը: Կառավարությունն այս տարվա հունվարի 20-ին խստացրեց տեսակցությունների պայմանները՝ հիմքում դնելով պատվաստված լինելու հանգամանքը:

Մասնավորապես, կառավարության որոշման համաձայն՝ քրեակատարողական հիմնարկներում արգելվում են տեսակցությունները (բացառությամբ տեսազանգից օգտվելու դեպքերի), եթե ազատությունից զրկված անձը և նրան տեսակցող անձը ամբողջական պատվաստումը չեն ստացել կամ մեկ դեղաչափով ներարկվող պատվաստանյութի դեպքում՝ պատվաստվելուց հետո չի լրացել 28 օրը (4 շաբաթ), իսկ մեկից ավելի դեղաչափի դեպքում՝ վերջին դեղաչափը ստանալուց հետո չի լրացել 14 օրը: 

Սահմանափակումը չի տարածվում տեսակցող և տեսակցվող՝ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստման փաստագրված բացարձակ հակացուցում ունեցող անձանց, հղիների, մինչև 18 տարեկան անձանց, ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատ ունեցող անձանց, նախկինում կորոնավիրուսային հիվանդությամբ հիվանդացածների (ՊՇՌ հետազոտության առաջին դրական արդյունքից հաշված 90 օրվա ընթացքում:

Արդարադատության նախաևրարության կողմից «Հետք»-ին տրամադրած տեղեկատվության համաձայն՝ 2022թ. փետրվարի 4-ի դրությամբ Հայաստանում գործող 10 քրեակատարողական հիմնարկներում պահվել է 2137 ազատազրկված անձ, որոնցից «Covid-19»-ի դեմ պատվաստվել է ընդամենը 847-ը կամ 39,6%-ը:

Made with Flourish

Փետրվարի 4-ի դրությամբ 18 ազատազրկված անձ հիվանդ էր, որից մեկը՝ պայմանավորված առողջական վիճակով, տեղափոխվել է քաղաքացիական հիվանդանոց: Մյուսները բուժում են ստանում «Սևան», «Վանաձոր» և «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ներում: Նշված ժամանակահատվածում հիվանդ է եղել նաև ՔԿՀ-ների 9 աշխատակից և 7 բուժաշխատող:

«Պատվաստման գործընթացն ազատազրկված անձանց և աշխատակիցների շրջանում ներկայումս կրում է շարունակական բնույթ»,-ասում է «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Կամո Մանուկյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter