HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արտակ Բեգլարյանը կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարարին

Արցախպրեսը տեղեկացնում է, որ ԱՀ պետական նախարար Արտակ Բեգլարյանը ս․թ․ փետրվարի 8-ին Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աշխատակազմին է ներկայացրել ԿԳՄՍ նորանշանակ նախարարին։

Ա․ Բեգլարյանը շնորհակալություն է հայտնել ԿԳՄՍ նախկին նախարար Լուսինե Ղարախանյանին երկրի համար ստեղծված դժվարին ժամանակահատվածում իր կատարած անգնահատելի ու անձնանվեր աշխատանքի համար՝ հանձնելով նրան ԱՀ նախագահի պարգևը՝ «Վաչագան Բարեպաշտ» մեդալ։

Լ․ Ղարախանյանն իր երախտագիտությունն է հայտնել կոլեկտիվին համատեղ աշխատանքի համար՝ նշելով, որ դա ժողովրդին ծառայելու և ժողովրդին մոտ գտնվելու եզակի հնարավորւթյուն էր՝ տիեզերական ու բարձրագույն ապրումների զգացողություններով։ Շնորհավորելով նորանշանակ նախարար Անահիտ Հակոբյանին՝ Լ. Ղարախանյանը նշեց, որ հավատում է նրա արհեստավարժությանն ու մարդկային բարձր որակներին՝ մաղթելով աննկուն կամք ու մեծ հաջողություններ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter