HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ծաղիկը, Կակաչն ու Նարգիզն ընկել են գնացքի տակ

Գյումրի-Սպիտակ գնացքը Շենավան գյուղի մոտով անցնող հատվածում մի քանի ժամ առաջ չի կարողացել արգելակել եւ հարվածել է կովերի նախիրին: Արդյունքում 8 կով սատկել է, 4-ը՝ վիրավորվել (կոտրվել են ոտքերը):

Սատկած 8 կովերից 5-ը եղել են գնացքի ռելսերի վրա, 3-ն ընկել են Չիչխան գետը, ընդ որում՝ գյուղացիները գետում գտել են կովերցի միայն մեկին, մյուս երկուսին ջուրը քշել-տարել է:

Այս մասին տեղեկացնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը: Նրա փոխանցմամբ՝ գյուղացիներն ասել են, որ նախիրը ոչ թե իրենց գյուղինն է, այլ Սպիտակ քաղաքինը, բայց, այնուամենայնիվ, սատկած կովերից երեքի անունը հայտնի է` Ծաղիկ, Կակաչ, Նարգիզ:

Գնացքավարը եղել է 46-ամյա Արամ Թորոսյանը՝ Գյումրիից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter