HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քաղաքացիներն ամենաշատը գոհ են ՄԻՊ-ի գործունեությունից․ Միջազգային հանրապետական ինստիտուտի հարցման արդյունքները

Հայաստանում անցկացված հարցման ժամանակ քաղաքացիները նշել են, որ պետական մարմինների թվում ամենաշատը գոհ են Մարդու իրավունքների պաշտպանի գործունեությունից:

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտնում է, որ խոսքը Միջազգային հանրապետական ինստիտուտի (International Republican Institute (IRI)) Հայաստանում հարցման տվյալների մասին է։

Մասնավորապես, 2021թ. նոյեմբերի 22-ից դեկտեմբերի 5-ն անցկացված և 2022թ. հունվարի 31-ին հրապարակված հարցման արդյունքներով՝ Մարդու իրավունքների պաշտպանի գործունեությունից գոհ է հարցմանը մասնակցած քաղաքացիների 68%-ը, մասնավորապես՝ շատ գոհ է 35%-ը, որոշ չափով գոհ՝ 33%-ը:

Միջազգային հանրապետական ինստիտուտը անցկացրել է նաև Հայաստանի բնակիչների կարծիքի ուսումնասիրություն այն մասին, թե ո՞ր հաստատություններին են առավել վստահելի համարում արտաքին քաղաքականության վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար, եթե այդպիսիք կան:

Քաղաքացիներն այս հարցում ևս ամենաշատը (առավելագույն 30%ից 25%-ը) վստահում են Մարդու իրավունքների պաշտպանին:

«Անձամբ իմ ու մեր ողջ աշխատակազմի անունից անկեղծ երախտագիտություն եմ հայտնում նման բարձր վստահության համար:

Դա անփոխարինելի պատվաբեր է և պարտավորեցնող»,- գրել է Թաթոյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter