Ալեն Սիմոնյանը հանդիպել է Միջազգային հանրապետական ինստիտուտի նախագահի եւ Եվրասիա տարածաշրջանի տնօրենին
ԱԺ-ն տեղեկացնում է, որ հունվարի 19-ին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Վաշինգտոնում հանդիպել է Միջազգային հանրապետական ինստիտուտի նախագահ Դենիել Թուինինգին եւ Եվրասիա տարածաշրջանի տնօրեն Սթիվեն Նիքսին:
Հանդիպմանը քննարկվել են մարդու իրավունքներին, ժողովրդավարությանն առնչվող մի շարք հարցեր: Զրույց է ծավալվել հայաստանյան որոշ ոլորտների օրենսդրական բարեփոխումների շուրջ: Կողմերը կարեւորել են ժողովրդավարական արժեքներին միտված համատեղ շարունակական օրակարգի անհրաժեշտությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել