
Առողջապահության նախարարությունում քննարկել են չարորակ նորագոյացությունների դեմ պայքարի միջոցառումները
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ու ՀՀ չարորակ նորագոյացությունների բուժման արդյունավետության բարձրացման և կառավարման համակարգող խորհրդի անդամները քննարկել են չարորակ նորագոյացությունների դեմ պայքարի միջոցառումների ծրագրով նախատեսված 2021 թվականի ընթացքում կատարված աշխատանքները: Այս մասին հաղորդում է առողջապահության նախարարությունը։
Ոլորտի մասնագետները ներկայացրել են իրականացրած աշխատանքները հետևյալ ուղղություններով.
- ուռուցքաբանության ոլորտի խնդիրները վերհանելու, արագ արձագանքելու և առկա խնդիրները շտկելու նպատակով ձևավորել աշխատանքային խմբեր` ներգրավելով չարորակ նորագոյացությունների բուժման արդյունավետության բարձրացման և կառավարման համակարգող խորհրդի ներկայացուցիչների և այլ ոլորտային մասնագետների,
- նախապատրաստել աշխատանքների քարտեզագրում,
- կազմել աշխատանքների ժամանակացույց,
- ստեղծված քաղցկեղի ռեգիստրի գործարկման հիման վրա ստեղծել որակի բաղադրիչների չափորոշիչներ,
- պարբերաբար տեղի ունեցող հանրագումարների ժամանակ ներկայացնել առաջարկներ ուռուցքաբանության ծառայություններ իրականացնող բժշկական կենտրոնների մասնագետների գործունեության որակի բաղադրիչների գնահատման վերաբերյալ,
- հաստատել կապ և համագործակցել ՌԴ «Ն.Բլոխինի անվան ուռուցքաբանության գիտահետազոտական կենտրոն»-ի մասնագետների հետ,
- ուռուցքաբանության ծառայություններ իրականացնող բժշկական կենտրոնների գործունեության սկզբունքների գնահատում, որակական բաղադրիչի գնահատում,
- խնդիրների վերհանում` օգտագործելով լիցենզավորման պահանջները, ֆինանսական բաղադրիչը, գործիքակազմը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել