
Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 90 նոր դեպք, մահացել է 3 անձ
Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ հունվարի 4-ի` ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի 90 նոր դեպք, կատարվել է 4036 թեստավորում։ Առողջացել է 203 անձ։ Գրանցվել է մահվան 3 դեպք:
Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 345126 դեպք, որոնցից 332201 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 3429 պացիենտ:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 7986 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1510 է:
Ընդհանուր կատարվել է 2581573 թեստավորում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել