
Անվտանգության ոլորտի նկատմամբ ժողովրդավարական վերահսկողության մեխանիզմները (իրազեկող տեսանյութ)
Մարդու իրավունքների պաշտպանի (ՄԻՊ) աշխատակազմը ԵԱՀԿ հետ համագործակցության շրջանակում ներկայացնում է իրազեկող տեսանյութ անվտանգության ոլորտի նկատմամբ ժողովրդավարական վերահսկողության մեխանիզմների կարևորության վերաբերյալ։
«Գլխավոր ուղերձն այն է, որ մարդու իրավունքներն ու ժողովրդավարությունը երկրի անվտանգության հիմնարար երաշխիք են: Որքան պաշտպանված են մարդու իրավունքներն ու ժողովրդավարությունը, այնքան ամուր է երկրի անվտանգությունը և հակառակը՝ որքան թույլ են մարդու իրավունքներն ու ժողովրդավարությունը, այնքան թույլ է երկրի անվտանգության համակարգը:
Տեսանյութի նպատակն է ցույց տալ, թե ինչպես է վերահսկվում մեր երկրում անվտանգության ոլորտի մարմինները՝ Զինված ուժեր և ՊՆ, ԱԱԾ, Ոստիկանություն, ԱԻՆ, իրավապահ մարմիններ: Տեսանյութը նաև ցույց է տալիս, թե որքան կարևոր է դրանց արդյունավետ ու թափանցիկ աշխատանքի համար հատկապես արտաքին վերահսկողությունը, որում ազդեցիկ դեր ունի ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը»,- ասվում է ՄԻՊ գրասենյակի հաղորդագրությունում։
Մեկնաբանել