HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արցախի ԱԺ հայտարարության տեքստն արժանացել է Հանձնաժողովի դրական եզրակացությանը․ այն կներկայացվի ԱԺ արտահերթ նիստում

Դեկտեմբերի 26-ին Արցածի ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովն արտահերթ նիստ է հրավիրել։ Այն վարել է հանձնաժողովի նախագահի տեղակալ Մարսել Պետրոսյանը։

Օրակարգում «Արցախի Հանրապետության ինքնիշխանությանն ու սուբյեկտայնությանը սպառնացող վտանգների և մարտահրավերների մասին» խորագրով  Արցախի ԱԺ հայտարարության տեքստի բովանդակության քննարկման հարցն է եղել։

Հանձնաժողովի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ խմբակցությունների տեսակետներն ու դիրքորոշումները  քննարկելուց հետո հայտարարության տեքստը քվեարկության է դրվել և 3 «կողմ» ձայնով արժանացել հանձնաժողովի դրական եզրակացությանը: Այն ներկայացվելու է դեկտեմբերի 27-ին՝ ժամը 11։00-ին, կայանալիք ԱԺ արտահերթ նիստի քննարկմանը։

Նշենք, որ դեկտեմբերի 25-ին Արցախի խորհրդարանի ղեկավար Արթուր Թովմասյանը հրավիրել էր աշխատանքային խորհրդակցություն։

Արցախի ԱԺ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ խորհրդակցությանը Աժ նախագահը հայտարարել էր, որ Արցախի Սահմանադրության 114-րդ հոդվածի 2-րդ մասի և «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությամբ 2021 թվականի դեկտեմբերի 27-ին՝ ժամը 11:00-ին, կգումարվի Արցախի Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան՝ Ազգային ժողովի հայտարարություն ընդունելու մասին օրակարգով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter