HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գորիս-Երևան ավտոճանապարհին մարդատարը բախվել է բեռնատարին. կան զոհեր

Մայիսի 3-ին` ժամը 01.35-ին «1-03» ծառայությունից հայտնել են, որ Գորիս-Երևան ավտոճանապարհի 15-րդ կմ-ում տեղի է ունեցել ավտոպատահար, կան տուժածներ և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Գորիսից դեպքի վայր է մեկնել 4 հրշեջ-փրկարար:

Դեռևս չպարզված հանգամանքներում բախվել են «Օպել» մակնիշի S 9387 պ/հ և «ԿրԱԶ» մակնիշի 386 ՏՍ 54 պ/հ ավտոմեքենաները:

Պատահարի հետևանքով «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը` ԼՂՀ Վերին Ճարտար գյուղի բնակիչ, 1967 թ. ծնված Ժիրայր Սարգսյանը տեղում մահացել է:

Հրշեջ-փրկարարները զոհված Ժ. Սարգսյանին, ուղևորներ` 1988 թ. ծնված Արթուր Մկրտչյանին և 1990 թ. ծնված Գոռ Հովհաննիսյանին դուրս են բերել ավտոմեքենայից և հանձնել «1-03» ծառայության աշխատակիցներին:

Մինչև հրշեջ-փրկարարների ժամանումը` «Օպել» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ` 1989 թ. ծնված Արման Խաչատրյանը, 1989 թ. ծնված Արթուր Ավանեսյանը, 1989 թ. ծնված Արտակ Սեդրակյանը և 1990 թ. ծնված Շիրակ Հարությունյանը տեղի ուժերով տեղափոխվել են Գորիսի հիվանդանոց:

Ա. Խաչատրյանը հիվանդանոցում մահացել է, իսկ մյուս տուժածների առողջական վիճակը բժիշկների գնահատմամբ ծանր է: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ-ն: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter