HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արտակ Բեգլարյանը Հայ օգնության ֆոնդի ներկայացուցչի հետ քննարկել է առողջապահական որոշ ծրագրեր

Արցախի պետական նախարար Արտակ Բեգլարյանը, առողջապահության նախարար Միքայել Հայրիյանի հետ միասին, դեկտեմբերի 15-ին ընդունել է Հայ օգնության ֆոնդի Հայաստանի մասնաճյուղի փոխտնօրեն, առողջապահական ծրագրերի ղեկավար Համբարձում Սիմոնյանին:

Ինչպես հայտնում է Արցախի պետական նախարարի աշխատակազմը՝ Արտակ Բեգլարյանը բարձր է գնահատել Հայ օգնության ֆոնդի` Արցախին ուղղված մեծածավալ աջակցությունը և պատրաստակամություն հայտնել առաջիկայում ևս սատարել կառույցի հայրենաշեն նախաձեռնություններին:

«Հայ օգնության ֆոնդը նշանակալի ներդրում ունի Արցախի վերականգնման ու զարգացման գործում: Ի թիվս այլ ծրագրերի, հատկանշական են առողջապահական միանգամյա ու շարունակական ծրագրերը, որոնցից կուզեի առանձնացնել հատկապես բուժաշխատողների վերապատրաստման ծրագրերը»,- ընդգծել է Արտակ Բեգլարյանը:

 Անդրադարձ է կատարվել ընթացիկ ու նախատեսվող ծրագրերին, մասնավորապես՝ առողջապահության նախարարության հետ իրականացվող «Բժիշկներ Արցախի համար» ծրագրին, ինչի արդյունքում Հայաստանից շուրջ 30 բժիշկ իր ծառայություններն է մատուցել բնակչությանը Հանրապետության տարբեր բնակավայրերում:

 «Վստահեցնում եմ, որ ծրագիրն իր շարունակությունը կունենա՝ հաշվի առնելով առկա պահանջարկը: Իհարկե, ցանկալի կլինի, որ Արցախում բոլոր բուժհաստատությունները համալրված լինեին անհրաժեշտ մասնագետներով, որ մենք զբաղվենք նրանց միայն կրթության հարցերով: Շարունակվելու են նաև աջակցության մյուս ծրագրերը, այդ թվում՝ համակարգն անհրաժեշտ սարքավորումներով համալրելու գործընթացը»,- նշել է Համբարձում Սիմոնյանը:

Պետական նախարարը շնորհակալություն է հայտնել ՀՕՖ-ին շարունակական աջակցության համար՝ վերահաստատելով Արցախի զարգացման գործում յուրաքանչյուր հայի ներդրումի և նվիրումի անհրաժեշտությունը:



Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter