Դեկտեմբերի 8-ի և 9-ի գիշերը սպասվում են տեղումներ
ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացնում է առաջիկա 5 օրերի եղանակի կանխատեսումը․
Հանրապետութունում դեկտեմբերի 6-ի ցերեկը, 7-8-ին, 9-ի ցերեկը, 10-11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Դեկտեմբերի 8-ի ուշ երեկոյան ժամերին, 9-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ՝ լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան տեսքով, գիշերը և առավոտյան ժամերին լեռնային և նախալեռնային գոտիներում ճանապարհները կպատվեն մերկասառույցով:
Քամին՝ հյուսիս-արևմտյան 2-5մ/վրկ:
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Երևանում դեկտեմբերի 6-ի ցերեկը, 7-8-ին, 9-ի ցերեկը, 10-11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 9-ի գիշերը սպասվում է անձրև:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել