HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ստուգայց Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի իրացման ցանցում. հայտնաբերվել է 2 խախտում

Նոյեմբերի 30-ի երեկոյան Սննդի անվտանգության տեսչական մարմնի տեսուչները ստուգայցեր են  կատարել մայրաքաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի իրացման ցանցում և հանրային սննդի օբյեկտներում:

Ըստ ՍԱՏՄ հաղորդագրության՝ վերահսկողություն է կատարվել 25 տնտեսավարողի մոտ, կազմվել է 2 արձանագրություն:

Խախտումների արձանագրման դեպքում տնտեսավարողը նախազգուշացվում է կամ ենթարկվում վարչական պատասխանատվության՝ տուգանքի, 100-ից 300 հազար, խախտման կրկնվելու դեպքում՝ 150-ից 500 հազար դրամի չափով:

ՍԱՏՄ-ն հիշեցնում է կորոնավարակի կանխարգելման համար սահմանված հիմնական պահանջները՝ աշխատակիցներն ու գնորդները պետք է կրեն դիմակ, պահեն սոցիալական հեռավորություն, խանութներում պետք է հասանելի տեղում լինեն ձեռքերի ախտահանիչներ, մակերեսները պետք է պարբերաբար ախտահանվեն, ունենան ախտահանման գրանցամատյաններ, աշխատակիցները պետք է լինեն պատվաստված կամ ունենան ՊՇՌ թեստի բացասական պատասխան։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter