
«Ժողովուրդ». պրոռեկտորը բռնաբարե՞լ է աղջկան
«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ ապրիլի 26-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում: Դասամիջոցին համալսարանի պրոռեկտոր Սամվել Ավետիսյանի աշխատասենյակից մի աղջիկ՝ պատառոտված հագուստով, դուրս է եկել և սկսել գոռալ, թե պրոռեկտորն իրեն բռնաբարել է:
Այս առթիվ «Ժողովուրդ»-ը փորձեց մեկնաբանություն խնդրել համալսարանի ռեկտոր Դերենիկ Դումանյանից, սակայն նա, լսելով «Ժողովուրդ»-ի հարցը, ծիծաղեց. «Որտեղի՞ց են ձեր տեղեկությունները, տենց բան ո՞նց կարա լինի, մենք պրոռեկտոր Սամվել Արծրունիչ ունենք, որը շատ կարգին ու չափավոր մարդ է»:
Թերթը զրուցեց նաև պրոռեկտոր Ավետիսյանի հետ, որը հաստատեց «Ժողովուրդ»-ի տեղեկությունը՝ ասելով, որ այդ օրը ինչ-որ աղջիկ իսկապես միջանցքներում գոռացել է, թե իրենց բռնաբարել են: «93 թվականին է ավարտել այդ ուսանողը, որը հոգեկան հիվանդ է, շիզոֆրենիկ: Ես իրեն դուրս եմ հանել, ու ինքը դուրս է եկել, սկսել է գոռալ, որ Սամվել Արծրունիչը իրեն բռնաբարել է»,- պարզաբանեց պրոռեկտորը:
Մեկնաբանել