
Դավիթ Չալոյանը հաղթեց ադրբեջանցուն և դուրս եկավ աշխարհի առաջնության եզրափակիչ
Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում գերծանր քաշային (+92 կգ) Դավիթ Չալոյանը կիսաեզրափակչում պարտության մատնեց ադրբեջանցի բռնցքամարտիկ Մահամադ Աբդուալևին և դուրս եկավ եզրափակիչ։
Կիսաերափակիչ գոտեմարտում հայ բռնցքամարտիկը ոչ մի շանս չտվեց մրցակցին և հաղթանակի հասավ 5։0 հաշվով։
Աշխարհի չեմպիոնի կոչման համար Դավիթ Չալոյանը կմրցի Ռուսաստանի բռնցքամարտի ֆեդերացիան ներկայացննող Մարկ Պետրովսկու հետ։ Եզրափակիչը կկայանա վաղը՝ նոյեմբերի 5-ին։
Հարկ է նշել, որ Հայաստանի ներկայացուցիչներից վերջին անգամ բռնցքամարտի աշխարհի առաջնությունների եզրափակիչ էր դուրս եկել Անդրանիկ Հակոբյանը՝ 2009թ․, սակայն պարտություն էր կրել, իսկ վերջին անգամ աշխարհի չեմպիոն դարձել է Նշան Մունչյանը՝ հեռավոր 1993 թվականին։
Հիշեցնենք, որ այսօր երեկոյան թեթև քաշային կարգի (60-63,5 կգ) կիսաեզրափակիչ գոտեմարտում ռինգ է դուրս գալու Հայաստանի ևս մեկ ներկայացուցիչ՝ Եվրոպայի չեմպիոն, Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը։
Մեկնաբանել