
Կարեն Անդրեասյան. «Մեռած մարդկանց համար միևնույն կլինի` իրենք ցուցակում կան, թե ոչ, բայց դա խանգարում է ողջերին»
«Ես ընդհանրական գնահատականներ այս պահին չեմ ասելու, որովհետև շատ իրավական գործընթացներ դեռևս իրավական փուլում են, - այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը:- Ցանկանալով լինել չեզոք բոլոր կուսակցությունների և քաղաքական ուժերի համար՝ չէի ցանկանա որևէ կերպ դառնալ քարոզչության մաս»:
Կ. Անդրեասյանը նշեց, որ այս ընթացքում հանդիպում է ունեցել գրեթե բոլոր մրցակից կուսակցությունների հետ՝ բացառությամբ ՀՀԿ-ի և ՕԵԿ-ի: Վերջիններիս արվել է առաջարկ, բայց նրանք «հետաքրքրություն չունեցան հանդիպել ՄԻՊ-ին»:
ՄԻՊ-ը դեռ սպասում է թիվ 7 ընտրատարածքում առաջադրված Նիկոլ Փաշինյանի դեմ կատարված բռնության հետ կապված ոստիկանության պատասխանին: Նրա խոսքերով` այն, որ եղել է բռնություն, չի կարող բացասաբար անդրադառնալ ընտրությունների ամբողջ ընթացքի վրա, սակայն եթե բռնության դեպքում չլինի համարժեք իրավական գնահատական համապաստախան մարմինների կողմից, ապա դա դարձնում է բռնությունը մի քանի անգամ ավելի վտանգավոր արդար և ազատ ընտրություններ անցկացնելու համար:
Կ. Անդրեասյանը նշեց, որ այս պահի դրությամբ ստացել են շուրջ 30 ահազանգ, որոնք հիմնականում կապված են սխալ հաշվառումների, անձնագրային տվյալների, ընտարակաշառքների հետ: Դիմել են նաև մի քանի պատգամավորության թեկնածու` Հակոբ Հակոբյան, Անուշավան Նիկողոսյան, Գայանե Առուստամյան:
Եղել է ահազանգ` քարոզչության անհավասար մրցապայքարի մասին. Եղեգնաձորում և Տավուշի մարզում ՀՀԿ-ի հանդիպումների ժամանակ փակվել է մի դեպքում բուժհաստատություն, մյուս դեպքում` դպրոց, և կա վարույթ երկու դեպքերի առիթով:
ՄԻՊ-ի խոսքերով` այդ ահազանգերի հիման վրա իրենք դրդում են ոստիկանությանը հարուցել գործեր: Եվ եթե ոստիկանությանը կամ դատախազությանը պետք են հստակ ապացույցներ, ապա ՄԻՊ-ին պետք է առաջնային աղբյուր, որպեսզի նա զբաղվի այդ գործով: Միաժամանակ, Կ. Անդրեասյանի խոսքերով` մարդիկ հաճախ վախենում են դիմել ՄԻՊ-ին՝ համարելով, որ դա ևս պետական մարմին է, և կլինեն ճնշումներ: Սակայն ՄԻՊ-ը, ըստ օրնեքի, պարատավոր է պահել այն մարդու գաղտնիությունը, որն իրեն դիմում է, և ոչ մի մարմին չի կարող նրան ստիպել տալ տեղեկատվություն դիմուամտուի մասին, եթե չկա վերջինիս համաձայնությունը:
Կ. Անդրեասյանը նաև նշեց, որ մարդիկ ոչ միայն վախենում են, այլև անիմաստ են համարում դիմել պետական մարմնի օգնությանը, որովհետև մեկ անգամ դիմելով, արդեն իսկ հիասթափություն են ապրել:
«Եթե մարդը պետք է վախենա և չկարողանա իր իրավունքերը պաշտպանել, ես կարող եմ դա հասկանալ, բայց դա չի կարող արդարացված լինել: Սա հասարակության մեջ լուրջ խնդիր է»,- հավելեց Կ. Անդրեասյանը:
Նրա խոսքերով` օրենքը թույլ չի տալիս ոստիկանությանը հաշվառումից հանել այն մարդկանց, որոնք երկար ժամանակ չեն գտնվել տվյալ տարածքում, այսինքն` օրենքը թույլ է տվել, որ նման ռիսկը գոյություն ունենա: Մեկ բնակարանում շատ մարդկանց գրանցումը խախտում չէ, սակայն դրա չարաշահումը կամ վատ օգտագործումը վտանգավոր է:
«Կարծում եմ` մեռած մարդկանց համար միևնույն կլինի` իրենք ցուցակում կան, թե ոչ, բայց հասկանալով, որ դա խանգարում է ողջերին, և դա ավելորդ ծանրաբեռնում է մեր ընտրացուցակները: Վատ վարչարարության արդյունք է, որ չկան մաքուր ցուցակներ: Գուցե մի քանի օրվա մահացած մարդկանց հնարավոր չէ, բայց մի քանի տարիներով մահացած մարդկանց, իհարկե, հնարավոր է և պետք է հանել ցուցակներից»,- հավելեց Կ. Անդրեասյանը:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել