HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայաստան» հիմնադրամը կներկայացնի նոր տեսահալովակներ

«Հայաստան» համահայկական հիմնադրամը հայ երգարվեստի գործիչներին հրավիրում է իրենց նոր երգերի տեսահոլովակներով մասնակցել Հեռուստամարաթոն 2011-ին:

Նպատակ ունենալով խթանել հայ երգարվեստը Հայաստանում, Արցախում եւ Սփյուռքում՝ Հիմնադրամը, ի թիվս իր հաշվետու, սոցիալական եւ գովազդային տեսահոլովակների, Հեռուստամարաթոն 2011- ի 12-ժամյա եթերի ընթացքում կհեռարձակվի մի շարք նոր երգերի տեսահոլովակներ:

«Հեռուստամարաթոնը կաբելային, արբանյակային հեռուստատեսությամբ, ինչպես նաեւ ինտերնետով դիտում են միլիոնավոր մարդիկ աշխարհի բոլոր մայրցամաքներում: Այս ձեռնարկը հնարավորություն կընձեռի հայ երգիչ-երգչուհիներին իրենց տեսահոլովակների առաջին ցուցադրությամբ լսելի ու տեսանելի դառնալ աշխարհի տարբեր անկյուններում»,-ասում է Հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը:

Տեսահոլովակների ընտրությունը վերապահվում է հեռուստամարաթոնի կազմակերպման ստեղծագործական խմբին: Հայ երգարվեստի արդեն հայտնի անունների կողքին Հիմնադրամը ողջունում է նաեւ շնորհալի երիտասարդ երգիչ-երգչուհիների մասնակցությունը Հայաստանից, Արցախից եւ սփյուռքից, եթե նրանց կողմից ներկայացված տեսահոլովակները համապատասխանում են ստեղծագործական խմբի սահմանած չափանիշներին:

Հայտերի ներկայացման համար պարտադիր են հետեւյալ պայմանները.

  •  Տեսահոլովակներ կարող են ներկայացնել Հայաստանի, Արցախի կամ սփյուռքի երգիչ-երգչուհիները,
  • Կդիտարկվեն տարբեր լեզուներով եւ ամենատարբեր թեմաներով երգերը, սակայն նախապատվությունը կտրվի հայրենասիրության թեմաներով երգերին,
  •  Տեսահոլովակի տեւողությունը չպետք է գերազանցի 4 րոպեն,
  • Ներկայացվող տեսահոլովակները պետք է պատրաստված լինեն HD որակային չափանիշով,
  • Յուրաքանչյուր մասնակից միայն մեկ տեսահոլովակ կարող է ներկայացնել,
  • Տեսահոլովակները պետք է ներկայացվեն ոչ ուշ քան 2011թ. հոկտեմբերի 1-ը :
  • Տեսահոլովակները պետք է ուղարկվեն [email protected] էլ. հասցեին: Էլ նամակի վերնագրում պետք է նշել «Հեռուստամարաթոնի տեսահոլովակ» բառերը, իսկ երգչի անունը, հասցեն եւ հեռախոսահամարը պետք է նշել հաղորդագրության մեջ:

Հիմնադրամը որեւէ նյութական մասնակցություն չի բերում տեսահոլովակների պատրաստմանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter