Հրդեհ սրճաղացում. այրվել է 100 կգ սուրճ
Ապրիլի 27-ին' ժամը 04.21-ին, Վայոց ձորի մարզի ոստիկանությունից ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Եղեգնաձորի Նարեկացու 6 հասցեում գտնվող սրճաղացում: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 05.20-ին, մարվել' 05.35-ին:
ՀՀ ԱԻՆ-ն տեղեկացնում է, որ այրվել են Պ. Մնացականյանին պատկանող փայտե սրճաղացի տանիքի 7 քմ, պատի 3 քմ, հատակի 9 քմ մակերեսով հատվածները և 100 կգ սուրճ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել