Կարմիրգյուղ համայնքում ավտոմեքենա է այրվել
Ապրիլի 26-ին` ժժամը 16.28-ին, ոստիկանությունից ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղ համայնքի Ազատության փողոցում ավտոմեքենա է այրվում:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 16.43-ին, մարվել` 17.05-ին: ՀՀ ԱԻՆ-ն տեղեկացնում է, որ ամբողջությամբ այրվել է Տ. Վարդանյանին պատկանող «ԶԻԼ-130» մակնիշի 31 ԼՍ 788 պ/հ ավտոմեքենան:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել