HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արտահոսք և բռնկում` Գյումրիի գազալցակայանում

Ապրիլի 26-ին` ժամը 09.20-ին, ահազանգ է ստացվել, որ Գյումրիի Գարեգին Ա. փողոցի թիվ 117 հասցեում գտնվող գազալցակայանում տեղի է ունեցել հրդեհի բռնկում:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Փյունիկ-97» ԱԳԼՃԿ-ի կոմպրեսորային տեղամասի գազի մղման խողովակից տեղի է ունեցել արտահոսք` հրդեհի բռնկումով: Կրակը մարվել է տեղի ուժերով:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ-ն, հրդեհի հետևանքով դեմքի և ձեռքերի այրվածքներով Գյումրիի Գյուլբենկյանի անվան հիվանդանոց է տեղափոխվել 1952 թ. ծնված Ռաֆիկ Բարսեղյանը: Տուժածը, ստանալով համապատասխան բուժօգնություն, հիվանդանոցից դուրս է գրվել: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter