HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

«Կեցցե Ռուսաստանի հետ էվոլյուցիոն նոր միությունը»

«Այս վերջին տարվա ընթացքում ես իմ կաշվի վրա զգում եմ, որ պրեսսան խորշում է  ինձ հետ հանդիպումներից: Չգիտեմ` ինչի. երեւի վերեւների ճնշման տա՞կ, թե՞ ուղղակի ես արդեն դուրս եմ գալիս արենայից»,- այսպիսի հռետորական հարցով սկսեց այսօրվա ասուլիսը գլխավոր մարքսիստ Դավիթ Հակոբյանը:

Անդրադառնալով հայ-ռուսական հարաբերություններին` նա նշեց, որ դեռ 2008-ի սեպտեմբերի 15-ին Մատենադարանի հարթակում գուշակել  ու զգուշացրել էր, որ այդ հարաբերությունները պետք է լինեն ու խորանան: Դրանից ամիսների անց` 2009-ի ապրիլին Ծիծեռնակաբերդում նա քննադատել էր ռուսական դիվանագիտությունը, ինչն իր խոսքերով զարմացրել էր ՀՀ նախագահին:

«Երբ ես Ծիծեռնակաբերդում քննադատում էի ռուսական դիվանագիտության հիմարությունները Հայաստանի նկատմամբ, նախագահը ինձ կշտամբեց` թե բա դու երեկ կռներդ քշտած ռուսներին կյովում էիր, է, կյովում Մատենադարանի հարթակից, հիմա դու ասում ես ռուսները մեզ ողջակիզում են իրենց դիվանագիտական հաղթանակների զոհասեղանին: Երե՞կ էիր ճիշտ, թե՞ այսօր: Ես ասացի` եւ երեկ, եւ այսօր»,- պատմում է Հակոբյանն ու բացատրում, որ 2008-ին ինքը խոսել է մեր երկրի անվտանգությունից բխող հայ-ռուսական հարաբերությունների զարգացման մասին, իսկ 2009-ին քննադատել է Ռուսաստանի վերաբերմունքը ղարաբաղյան հիմնահարցի շուրջ:

«Իմ քաղաքական պրոգնոզը իրականություն դարձավ,- շեշտեց մարքսիստն ու հիշեց 2008-ին արված կանխատեսումը,- համաամիրկյան հեգեմոնիան վտանգավոր է ոչ միայն եվրոպական, այլեւ համաշխարհային քաղաքակրթության համար: Նոր աշխարհաքաղաքական կենտրոնի ստեղծումը Ռուսաստանի հետ էվոլյուցիոն նոր միության տեսքով պատմական անհրաժեշտություն է, ժամանակի թելադրանք: Ռուսական երկգլխանի արծիվը, որը հպարտ նայում է արեւելք ու արեւմուտք, առանց հանրապետությունների դառնում է առանց թեւերի: Իսկ հանրապետությունները առանց Ռուսաստանի դառնում են առանց գլխի: Այսինքն` մենք գնում ենք դեպի Ռուսաստան ոչ որպես ստրուկներ, սա ոչ վասալային, ոչ էլ սատրապային հարաբերություններ են: Կամ Ռուսաստանի հետ մոխիր կդառնանք, կամ Ռուսաստանի հետ կհառնենք մոխրից: Երրրոդ տարբերական չկա: Կեցցե Ռուսաստանի հետ էվոլյուցիոն նոր միությունը»:

Դ. Հակոբյանը նշեց, որ իր այդ խոսքերից ամիսներ անց տեղի ունեցան կարեւոր շրջադարձեր: «6 ամիս հետո հայ-ռուսական դաշնագիրը, որ 1995-ի օգոստոսի 19-ին կնքել էր Լեւոն Հալեպցին, վերածվեց քաղաքական դաշինքի: Այսինքն` եթե մենք ունեինք ռազմական դաշինք, ստեղծեցինք ռազմաքաղաքական դաշինք: Իսկ այսօրվա դրությամբ մենք ամբողջությամբ դառնում ենք ռուսական կոնտինգենտի համար ռազմական բազա` երկրի ռազմական, քաղաքական եւ տարածքային ամբողջականությունը պաշտպանելու նկրտումներով: Այսպես թե այնպես այդ դաշինքը մենք համարում ենք ժամանակի պահանջ: Նախագահի եւ կառավարության արտաքին քաղաքականության կուրսը հայ-ռուսական հարաբերությունների առումով հայտարարում եմ գերազանց,- շեշտեց Հակոբյանն ու հավելեց,- ինչ մնում է ռուսական ուժերի դիսլոկացիայի առումով պայմանագրի կետերին, դա կքննարկենք այդ կետերի ի հայտ գալուց հետո»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter