17-ամյա աղջիկը ինքնասպան է եղել
Երեկ՝ ժամը 17:40-ին, արտակարգ իրավիճակների նախարարությունն ահազանգ է ստացել, որ Երևանի Կիևյան կամրջի տակ` ավտոճանապարհի ասֆալտին ընկած մարդ է նկատվում: Դեպքի վայր է մեկնել ՃԿԿ օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ Կիևյան կամրջից իրեն է նետել Երևանի Ա. Բաբաջանյան 163 շենքի 31 տան բնակչուհի` 1995 թ. ծնված Ալմաստ Մհոյանը, որը ստացված վնասվածքներից տեղում մահացել է: Այս մասին հայտնում է Արտակարգ ալիք լրատվական կենտրոնը:
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել