HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մեզ հետաքրքրում է ձեր փորձը. վարչապետը՝ Լատվիայի ՊԵԾ տնօրենին

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Լատվիայի Հանրապետության պետական եկամուտների ծառայության (ՊԵԾ) գլխավոր տնօրեն Նելիա Եզդակովայի գլխավորած պատվիրակությանը:

Ողջունելով հյուրերին` վարչապետը նշել է. «Մեզ հետաքրքրում է ձեր փորձը: Հարկային և մաքսային վարչարարության ոլորտը գտնվում է թե՛ գործարար միջավայրի, թե՛ հասարակության ուշադրության կենտրոնում: Մենք շահագրգռված ենք երկկողմ կապերի ամրապնդման հարցում, և փորձի փոխանակումը օգտակար կլինի մեզ համար»: 

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` Նելիա Եզդակովան նշել է, որ առաջին անգամ է այցելում Հայաստան և տպավորված է մեր երկրով: Նա տեղեկացրել է, որ ՀՀ ԿԱ ՊԵԿ գործընկերների հետ հանդիպման ընթացքում քննարկվել են հարկային և մաքսային ոլորտներում համագործակցության ուղղությունները: Լատվիայի ՊԵԾ տնօրենը խոսել է իր ղեկավարած կառույցի գործունեության և իրականացվող բարեփոխումների մասին: 

Տիգրան Սարգսյանը նշել է, որ ԵՄ անդամ հանդիսացող Լատվիայի ՊԵԾ-ի հետ փորձի և տեղեկատվության փոխանակումն օգտակար կլինի հարկային և մաքսային օրենսդրության վարչարարության կատարելագործման առումով: 

Լատվիայի ՊԵԾ գլխավոր տնօրեն Նելիա Եզդակովայի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի ապրիլի 24-27-ը։ Ապրիլի 26-ին ՀՀ ԿԱ ՊԵԿ և Լատվիայի Հանրապետության ՊԵԾ ղեկավարների կողմից կստորագրվի «ՀՀ պետական եկամուտների կոմիտեի և Լատվայի Հանրապետության պետական եկամուտների ծառայության միջև տեխնիկական համագործակցության վերաբերյալ» համաձայնագիր, որի նպատակը երկու երկրներում հարկերից խուսափելու դեմ պայքարի հարցում համագործակցության խորացումն է ու հարկային և մաքսային մարմինների միջև փորձի փոխանակումը։

Մեկնաբանություններ (1)

nan
@nker Latviayic ekac tnoren chpatmes porc@ mer joxovurd@ kushta porceric

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter