HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դավիթ Բաբայանը մասնակցել է Արցախի Հանրապետության հռչակման 30-ամյակին նվիրված Ազգային ժողովի հատուկ նիստին

Սեպտեմբերի 1-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը մասնակցել է Արցախի Հանրապետության հռչակման 30-ամյակին նվիրված Ազգային ժողովի հատուկ նիստին և հանդես եկել ելույթով։ Այս մասին հայտնում է արտգործնախարարության մամուլի ծառայությունը։

Նախարարն Արցախի Հանրապետության ստեղծումը համարել է ազգային-ազատագրական պայքարի տրամաբանական հանգուցալուծում, հայ ժողովրդի պատմության կարևորագույն էջերից և միասնության ամենավառ դրսևորումներից մեկը։

Դավիթ Բաբայանի խոսքով՝ Արցախի միջազգային ճանաչումը եղել է և կմնա պետականաշինության և արտաքին քաղաքական հիմնարար ուղղություններից մեկը։

Նախարարը նաև ընդգծել է Արցախի Հանրապետության սուբեկտայնության պահպանման կարևորությունը և արցախապահպանությունն ու արցախակենտրոնությունը որակել որպես համայն հայության առջև ծառացած կարևորագույն խնդիրներ՝ այս համատեքստում շեշտելով Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության շարունակական ամրապնդման անհրաժեշտությունը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter