Արմինե Պետրոսյանը նշանակվել է Արցախի աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարար
Արցախի Հանրապետության (ԱՀ) նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 1-ին ստորագրել է հրամանագիր Մանե Թանդիլյանին Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարի պաշտոնից ազատելու մասին։ Այս մասին հայտնում է ԱՀ նախագահի պաշտոնական կայքը։
Նախագահի մեկ այլ հրամանագրով՝ Արմինե Պետրոսյանը նշանակվել է Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարար։
Լուսանկարը՝ Արցախպրեսի
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել