HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մերի Մամյան

Նախագահի ապագա թեկնածու Հակոբյանը վտանգավոր մրցակից է համարում «Ռոբին Հուդին»

Համամասնական ցուցակներով մեծամասնական ընտրակարգ. սա է առաջարկում Հայաստանի գլխավոր մարքիսիստ Դավիթ Հակոբյանը: Նրա կարծիքով` համամասնական ցուցակն «ամենահանցագործն» է, քանի որ «այդ գաղափարի առաքյալը», համամասնական ցուցակում ընդգրկված անձնավորությունը անհայտությունից մտնում է քաղաքականություն: Այդ առաքայլներին մարքսիստն անվանում է «մակաբույծ-պորտաբույծ»:

Նրա կարծիքով` այսօր մտավորականությունը մնում է «за бօртом», իսկ խորհրդարան է մտնում «կրմինալա… ըըը… ձեռնարկատիրական կապիտալը»: Դ. Հակոբյանի խոսքերով` ազգը հիասթափություն է ապրում իր քաղաքական առաջնորդներից, գյուղական համայնքները քայքայվում են, ավելանում է արտագաղթողների թիվը, անկում է ապրում ծնելիությունը, և կա «անհավատություն իշխանությունների նկատմամբ»:

41-րդ ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրված Դավիթ Հակոբյանը գաղափարական առումով մրցակից չի համարում նույն ընտրատարածքում առաջադրված ոչ ՀԱԿ ներկայացուցիչ Սպարտակ Հարությունյանին, ոչ էլ ՀՀԿ ներկայացուցիչ Հակոբ Հակոբյանին: Նրա խոսքերով` երկուսն էլ ընտրապայքարի մեջ են մտել ՀՀ Սահմանադրության 65-րդ հոդվածի ոտնահարմամբ. երկուսն էլ գործարարներ են, Ս. Հարությունյանը վերջին 10 տարիներում անգամ ՀՀ-ում չի բնակվել, Պիվի Հակոբը Իջևանում համարվում է «persona non grata»: Եվ եթե նախորդ խորհրդարանական ընտրություններին, Դ. Հակոբյանի համոզմամբ, վերջինս Ռոբերտ Քոչարյանի աջակցությամբ գողացել է իր ձայները, ապա այս անգամ դա չի կրկնվի:

«Որպես քաղաքական գործիչ ժողովրդի հոգու դավթարում նրանք (Սպարտակ Հարությունյան և Հակոբ Հակոբյան) չկան»,- հավելեց Դ. Հակոբյանը:

Վերջինս նշեց, որ ժամանակին նախագահի մոտ է բարձրացրել Սահմանադրության խախտումները` ասելով` «почему 65 статья конституции растоптана? Why Mr. president?», այնուհետև նախագահը հարցրել է` էս ի՞նչ ա ասում:

Մարքսիստը, ով պատրաստավում է իր թեկնածությունն առաջադրել նաև 2013 թ.-ի նախագահական ընտրությունների ժամանակ, նշեց, որ այստեղ ևս իր համար գաղափարական մրցակից չկա, սակայն «բոնապարտիզմի առումով իր վտանգավոր հակառակորդն են երկուսն (Սերժ Սարգսյան և Ռոբերտ Քոչարյան) էլ, հատկապես` Ռոբին Հուդը (Ռոբերտ Քոչարյան)»:

Վերջինիս Դ. Հակոբյանի կարծիքով` նույնպես «persona non grata» է, ում վերադարձը արդեն «пробитая карта» է:

Անդրադառանալով ԲՀԿ-ին` Դ. Հակոբյանը նշեց, որ ընտրություններից հետո այն պետք է ապացուցի, որ կանգնած է ժողովրդի կողքին, այլ ոչ թե շարունակում է մնալ «ՀՀԿ-ի սպասավորը», ժողովուրդը սպասում է, որ այն ձևավորվի որպես ինքնուրույն քաղաքական ուժ, չվարվի ՕԵԿ-ի նման, հակառակ դեպքում այն կհայտնվի «պատմական թափոնների շարքում»:

Դ. Հակոբյանի կարծիքով՝ «persona non grata» է նաև Վարդան Օսկանյանը:

«Օսկանյան Վարդանի անուն եք ուզում արծարծել, ուզում եք անընդհատ հարվածել, էդ մարդը հարվածված, վերջացված, պրծած ա, էլ ի՞նչ եք ուզում էդ մարդուց»,- հավելեց Դ. Հակոբյանը:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter