HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Միլանն ու Կոտայքը՝ գործընկերներ

Ապրիլի 23-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Միլանի նահանգապետ Գվիդո Պոդեստային, ով Երևանում է գտնվում «Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք» միջոցառումների շրջանակներում:

Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը նշեց, որ հայ-իտալական բարեկամական առնչությունները դարերի պատմություն ունեն և լավ հիմք են ապահովում արդյունավետ և բազմաոլորտ համագործակցություն ծավալելու համար։ Դրա լավագույն վկայությունն են անցյալ տարվա դեկտեմբերին ՀՀ նախագահի այցը Իտալիա և այցելության ընթացքում բարձր ձեռք բերված պայմանավորվածություները:

«Հայաստանը շահագրգռված է Իտալիայի հետ բազմաբնույթ կապերի ընդլայնմամբ և խորացմամբ, մեր երկու երկրների միջեւ հաստատվել է ակտիվ քաղաքական երկխոսություն, զարգանում են միջխորհրդարանական կապերը, համագործակցությունը առևտրատնտեսական, կրթա-մշակութային և այլ ոլորտներում: Այդ շարքում իր կարեւոր տեղն ունի ապակենտրոնացված համագործակցությունը, գոհունակությամբ կարող ենք նշել, որ Հայաստանի եւ Իտալիայի քաղաքների ու շրջանների միջեւ հաստատվել են բարեկամական կապեր, իրականավում են փոխայցելություններ, կենսագործվում են համատեղ ծրագրեր, ինչն ավելի է ակտիվացել հատկապես վերջին տարիներին»,- ընդգծեց Նալբանդյանը:  

Զրուցակիցները անդրադարձան Իտալիայի Միլան նահանգի և Հայաստանի Կոտայքի մարզի միջև համագործակցությանը և դրա ընդլայնման հնարավորություններին:

Կողմերը քննարկեցին տնտեսական փոխգործակցության ընդլայնմանն ուղղված քայլերը՝ ընդգծելով Միլան նահանգի տնտեսական ներուժը: Երկուստեք հատուկ նշեց հայ համայնքի դրական ներդրումը նահանգի հայ-իտալական հարաբերություններում:

ՀՀ ԱԳՆ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter