Հանդիպել են Հայաստանի եւ Արցախի խորհրդարանների նախագահները
Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը օգոստոսի 9-ին հյուրընկալեց Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանին:
ՀՀ ԱԺ նախագահը, ըստ տարածված մամուլի հաղորդագրության, կարեւորեց նոր պաշտոնում Արցախի իր պաշտոնակցի հետ առաջին պաշտոնական հանդիպումն անցկացնելու փաստը: Ալեն Սիմոնյանը նշեց, որ հայկական զույգ պետությունների միջեւ միասնականությունը հիմնարար արժեք է, որի պահպանումը պետք է մշտապես տեղ գտնի պետական եւ հանրային ռազմավարական ծրագրերում:
«ՀՀ ԱԺ նախագահը նաեւ հույս հայտնեց, որ երկու խորհրդարանները կշարունակեն արդյունավետ համագործակցել, ինչպես նաեւ, անհրաժեշտության դեպքում, կվերանայվեն փոխգործակցության նախկին պայմանավորվածությունները»,- նշված է հաղորդագրության մեջ:
Արթուր Թովմասյանը շեշտադրեց ներկայիս բարդ ժամանակաշրջանի առանձնահատկություններն ու դրանցով պայմանավորված նոր իրողությունների ի հայտ գալու փաստը: Թովմասյանը նաեւ նշանակալի համարեց խորհրդարանական դիվանագիտության դերը Արցախի միջազգային ճանաչման գործընթացում:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել