HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ադրբեջանական իշխանությունները խաթարել են ՀՀ բնակիչների խաղաղ ու բնականոն կյանքը». ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտարարություն է տարածել, որտեղ նշում է, որ ադրբեջանական իշխանությունները պետք է հատուցեն, քանի որ անվտանգությունից բացի, խաթարել են ՀՀ բնակիչների խաղաղ ու բնականոն կյանքը, մարդկանց զրկել են ընտանիքի եկամուտը վաստակելու հնարավորությունից ու ստեղծել սոցիալական լրջագույն խնդիրներ:

«Օրինակ` կադաստրյային այս վկայականը հաստատում է Սյունիքի Քարահունջ համայնքի բնակչի սեփականության իրավունքը պտղատու այգու նկատմամբ: Այն տրված է 2002թ.՝ ՀԽՍՀ Հողային բարեփոխումների և սեփականության տեղական հանձնաժողովի 1991թ. հիմքով: Կան ավելի վաղ ժամանակներից ու նույնիսկ ժառանգությամբ փոխանցված հողատարածքներ: Սա բազմաթիվ օրինակներից է, երբ մարդը զրկվել է օրինական փաստաթղթերով իրեն պատկանող այգուց կամ տնից, քանի որ դրա վրա անօրինական ներկա են ադրբեջանական զինծառայողներ:

Այս օրինակը ևս ապացուցում է, որ ՀՀ պետական սահմանների հետ կապված՝ ինչ քաղաքական մեխանիզմ էլ ուզում է լինի, չի կարող հաջողություն ունենալ կամ լինել թույլատրելի, եթե հաշվի չառնի մարդկանց իրավունքները կամ եթե չվերականգնի այն իրավունքները, որոնք խախտված են: Բայց պետք է գործել «ամեն րոպեն թանկ է» սկզբունքով:

Մեր պետությունն ունի բոլոր հիմքերը՝ ադրբեջանական իշխանություններին պատասխանատվության ենթարկելու ու մեր բոլոր գյուղացիներին պատճառած վնասները հատուցելուն պարտադրելու համար: Անպատժելիությունն առավել ծանր խախտումների կրկնության վտանգը դարձնում է իրական»,-նշում է Ա. Թաթոյանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter