
Նարեկ Մկրտչյանը նշանակվել է աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար
Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել
Նարեկ Մկրտչյանին աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար նշանակելու համար: Նարեկ Մկրտչյանը 7-րդ գումարման խորհրդարանի պատգամավոր էր «Իմ քայլը» խմբակցությունից եւ 2021-ի ապրիլին նշանակվել էր աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել