
Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը՝ Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր
Տոկիոյում ընթացող ամառային Օլիմպիական խաղերում մարմնամարզիկ Արթուր Դավթյանը դարձավ բրոնզե մեդալակիր՝ հենացատկ վարժությունում։ Սա Հայաստանի օլիմպիական հավաքականի առաջին մեդալն էր այս խաղերում։
Արթուր Դավթյանը առաջին ցատկը գերազանց կատարեց, սակայն երկրորդի վայրէջքի ժամանակ ոտքը դուրս դրեց գծից և տուգանային միավորներ կորցրեց։ Դավթյանի վերջանական միավորները կազմեցին 14 733։
Նա ընդամենը 50 հազարերորդական միավորներով զիջեց օլիմպիական չեմպիոն հռակված հարավկորեացի Սին Ջեուանին և ռուս մարմնամարզիկ Դենիս Աբլիազինին։
Հարկ է նշել, որ անկախությունից ի վեր սա մարմնամարզությունից Հայաստանի առաջին մեդալն էր Օլիմպիական խաղերում։
Հիշեցնենք նաև, որ Արթուր Դավթյանը 2021 թվականին Բազելում նժույգաթափ վարժությունից դարձել էր Եվրոպայի չեմպիոն։
Լուսանկարը՝ Getty Images գործակալության
Մեկնաբանել