HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քաղծառայողների վերապատրաստման նոր նախաձեռնություններ

Ապրիլի 5-ին ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահի տեղակալ Սամվել Վասիլյանն ընդունեց Ժնևի կառավարման կենտրոնի Հարավային Կովկասի համար տարածաշրջանային վերապատրաստման կիրառական կրթության կենտրոնի ծրագրերի ղեկավար Վալերի Դ’Հյոդթ Մեյերին:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին վերապատրաստման ոլորտում կենտրոնի և ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի միջև հետագա համագործակցության ընդլայնման հնարավորությունները: Անցյալ տարի նշված ծրագրի շրջանակներում Հայաստանում վերապատրաստվել է 30 քաղաքացիական ծառայող:

Կողմերը ցանկություն հայտնեցին գործընթացը դարձնել շարունակական` նախապես քաղաքացիական ծառայության համակարգում վերապատրաստման կարիքների խորքային գնահատում իրականացնելով` ավելի նպատակային ու հասցեական ծրագրեր մշակելու և իրականացնելու համար:

Արդեն 10 տարի Հայաստանում գործող այս կենտրոնին ֆինանսավորում է Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալությունը, որի հետ ՀՀ քաղաքացիական ծառայության խորհուրդը 2010թ. նոյեմբերին ստորագրել է փոխըմբնման հուշագիր:

Հուշագրի շրջանակներում համագործակցությունն ուղղված է հանրային կառավարման բնագավառում հաշվետվողականության ու թափանցիկության, տեղեկատվության հասանելիության աստիճանի, քաղաքացիական ծառայողների մատուցած ծառայությունների որակի բարձրացմանը: Այս մասին հայտնում է ՀՀ քաղծառայության խորհրդի նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter