HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի եւ Վրաստանի ԱԳՆ-ների միջեւ

Այսօր Երեւանում կայացան քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի  եւ Վրաստանի արտաքին գործերի նախարարությունների միջեւ: ՀՀ ԱԳՆ կողմից խորհրդակցությունները վարում էր փոխնախարար Շավարշ Քոչարյանը, իսկ Վրաստանի ԱԳՆ կողմից` առաջին փոխնախարար Նիկոլոզ Վաշակիձեն:

Խորհրդակցությունների ընթացքում կողմերը քննարկեցին հայ-վրացական երկկողմ օրակարգի` քաղաքական, տնտեսական եւ գիտամշակութային ոլորտներին առնչվող հարցեր:

Հայ եւ վրացի դիվանագետներն անդրադարձան միջազգային կառույցներում երկու երկրների համագործակցության հնարավորություններին եւ հեռանկարներին վերաբերող խնդիրներին, ինչպես նաեւ մտքեր փոխանակեցին տարածաշրջանային մի շարք հարցերի շուրջ:

Երկուստեք գոհունակություն հայտնվեց երկու երկրների արտաքին գերատեսչությունների միջեւ հաստատված տարբեր մակարդակներով պարբերական շփումների արդյունավետության կապակցությամբ եւ ընդգծվեց երկկողմ հարաբերություններում առկա դրական դինամիկայի պահպանման ու զարգացման կարեւորությունը: Այս մասին հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter