HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ուղեւորներով լի «ՌԱՖ»-ն այրվել է

Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 30-րդ կմ-ին՝ թունելում, մոտ 5 ժամ առաջ ամբողջությամբ այրվել է ուղեւորներով լի «ՌԱՖ» մակնիշի ավտոմեքենա: Դեպքի վայր ժամանած փրկարարներին ու ճանապարհային ոստիկանության աշխատակիցներին հաջողվել է թունելից տարհանել այրվող մեքենայի վարորդին` Մայիսիա Մխիթարյանին եւ թվով 11 ուղեւորներին:

Զոհեր եւ վիրավորներ, բարեբախտաբար, չկան, իսկ «ՌԱՖ»-ից, ինչպես ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանն է հայտնում, մնացել է միայն մետաղական մասը:

«ՌԱՖ» ավտոմեքենան, որ տեղափոխելիս է եղել բանվորների, գրանցված է Երեւանի Շենգավիթ վարչական շրջանում:

Ոստիկանության Թումանյանի հետաքննչական բաժանմունքում դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter