
«Ազգային-ժողովրդավարական բևեռ» կուսակցությունը նպատակահարմար չի համարել հանդիպել Նիկոլ Փաշինյանին
«Ազգային-ժողովրդավարական բևեռ» կուսակցության խորհուրդը հայտարարություն է տարածել այն մասին, որ կուսակցության առաջնորդը մերժել է վարչապետի պաշտոնակատարի հետ հանդիպելու առաջարկը:
«Ազգային-ժողովրդավարական բևեռը առաջարկ է ստացել Նիկոլ Փաշինյանից` որպես ընտրություններին մասնակցած ուժ, ի դեմս Բևեռի ցուցակի առաջին համար, վարչապետի նախկին թեկնածու Վահե Գասպարյանի` իր հետ հանդիպելու։
Առաջարկը պաշտոնապես փոխանցել է նրա խորհրդական Արայիկ Հարությունյանը։
Ազգային-ժողովրդավարական բևեռը մերժել է հանդիպման առաջարկը։
Բևեռը նպատակահարմար չի համարում Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպել»,- նշված է գրառման մեջ։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել