Վարչապետն ընդունել է Ստանդարտացման միջազգային կազմակերպության նախագահին
Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Ստանդարտացման միջազգային կազմակերպության նախագահ Բորիս Ալյուշինին: «Ի դեմս Ձեզ ստանդարտացման համակարգի ներդրման և կիրառման աշխատանքներում մենք ունենք լավ գործընկեր: Ուրախ ենք, որ մեր համագործակցությունը նպաստում է նաև Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունների ամրապնդմանը»,- ասել է Տիգրան Սարգսյանը: Վարչապետը գոհունակություն է հայտնել Ստանդարտացման միջազգային կազմակերպության հետ համագործակցությունից և շնորհակալություն հայտնել Բորիս Ալյուշինին՝ ատանդարտացման համակարգի կիրառման աշխատանքներում Հայաստանին ցուցաբերած օժանդակության համար:
Վարչապետը և Ստանդարտացման միջազգային կազմակերպության նախագահը քննարկել են երկկողմ հետագա համագործակցությանը, ստանդարտացման համակարգի կիրառման նպատակով իրականացվող բարեփոխումներին, ազգային ստանդարտների՝ միջազգային չափանիշներին ներդաշնակեցմանը վերաբերող հարցեր:
Համաձայն Հայաստանի 2012 թ. ստանդարտացման ծրագրի՝ նախատեսվում է մշակել և գործողության մեջ դնել 85 միջազգային (ԻՍՕ) և եվրոպական (ԵՆ) ստանդարտ:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել