HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նախագահը՝ Վայոց ձորում

Վայոց ձորի մարզում նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցն այսօր մեկնարկել է Ջերմուկ քաղաքի «Արմենիա» առողջարանային կենտրոնի դիմաց կառուցվող նոր հյուրանոց-ջրաբուժարանի շինհրապարակ այցելությամբ:

Առողջարանային և զբոսաշրջային այս քաղաքում մինչև 150 աշխատատեղ ապահովող նոր հյուրանոցի կառուցումը կավարտվի 2013 թ.: Հանրապետության ղեկավարին զեկուցել են, որ արդեն  ավարտված են շենքի երկաթբետոնե կմախքի աշխատանք­ները: Եղանակի բարենպաստ պայ­ման­ների պարագայում, կսկսվեն շենքի քարային, տանիքի ծածկման, միջնորմային պա­տերի, դռների և պատուհանների, հատակների ու երեսպատման աշխատանքները: 2013 թ. արդեն կիրականացվեն շենքի ներքին հարդարման, ինժեներական ենթակառուցվածքների և արտաքին բարեկարգման աշխատանքները, որոնց ավարտից հետո ջերմուկցիներն ու քաղաքի այցելուները հնարավորություն կունենան ևս մեկ հյուրանոցում շատ ավելի բարձրակարգ պայմաններում որակյալ ծառայություններ ստանալ: 

Վայոց ձորի մարզ աշխատանքային այցի ծրագրի շրջանակներում նախագահն այցելել է նաև «Վեդի Ալկո» ընկերության «Գետափի» գինու գործարան:  Այստեղ Հանրապետության ղեկավարին ծանոթացրել են գործարանի արտադրական հզորություններին, պայմաններին և զարգացման ծրագրերին, որոնցից մեկն էլ 2012թ. նախատեսված գինենյութերի պահպանման արտադրամասի կառուցումն է: Գործարանի պատասխանատուների հավաստմամբ, այն հնարավորություն կտա լրացուցիչ 60 հազար դեկալիտր գինենյութ պահպա­նել ջերմային արդյունավետ պայմաներում: Ընկերությունն ունի 47 հիմնական և 120 սեզոնային աշխատակից, որոնց միջին ամսական աշխատավարձը կազմում է 73-80 հազար դրամ: 2000 թ.-ից ընկերությունը հիմնել է իր սեփական խաղողի այգիները և տարբեր տեսակի պտղատու այգիներ: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter