
Ընտրողների կուտակումներ՝ Էջմիածնի ընտրատեղամասերում
Էջմիածնի թիվ 14/08 ընտրատեղամասի բակում ընտրողների մեծ կուտակում է։ Ընտրատեղամասում հասարակական կարգը պահպանում էր ընդամենը մեկ ոստիկան։ Վերջինս երբեմն չէր կարողանում կառավարել մարդկանց հոսքը և ստիպված ոստիկանական բաժնից օգնություն խնդրեց։
Թիվ 14/08 ընտրատեղամասը դպրոցի շենքում է, մուտքի միջանցքում։ Ընտրողները սպասում են դրսում՝ արևի տակ, ինչը լարվածություն է առաջացնում։
Ընտրատեղամասում ընտրողների թիվը 2046 է։ Ժամը 10:30-ի դրությամբ քվեարկել էր 190 ընտրող։
Նույն լարվածությունը նաև թիվ 14/20 ընտրատեղամասում է։ Այստեղ ընտրելու իրավունքն իրացնում են նաև N զորամասի զինծառայողները։
Քաղաքացիները երբեմն սպասում են 20 րոպե, որպեսզի կարողանան իրացնել իրենց ընտրելու իրավունքը։
Առանց զինվորականների՝ այս ընտրատեղամասում ընտրելու իրավունք ունի 1799 քաղաքացի, որից ժամը 11-ի դրությամբ՝ քվեարկել էր 286 անձ՝ ներառյալ զինվորականները։
Մեկնաբանել