HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նախարար Նալբանդյանն ընդունեց ԱԷՄԳ տնօրենին

Ապրիլի 18-ին նախարար Նալբանդյանն ընդունեց Ատոմային Էներգիայի Միջազգային Գործակալության տնօրեն Յուկիյա Ամանոյին (Yukiya Amano):

Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանն ընդգծեց, որ Հայաստանը մեծ կարեւորություն է տալիս ԱԷՄԳ-ի հետ հարաբերությունների եւ համագործակցության զարգացմանը՝ այն դիտարկելով նաեւ որպես Հայաստանի էներգետիկ եւ միջուկային անվտանգության կարեւորագույն բաղադրիչ:

Նախարար Նալբանդյանը հիշատակեց նաեւ մարտ ամսին նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությունը Սեուլում միջուկային անվտանգության գագաթաժողովի աշխատանքներին, որը վերահաստատեց ԱԷՄԳ կենտրոնական դերը համաշխարհային միջուկային անվտանգության գործուն մեխանիզմներ ստեղծելու ուղղությամբ:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Յուկիյա Ամանոն նշեց, որ ԱԷՄԳ-ն կարեւորում է համագործակցությունը Հայաստանի հետ միջուկային անվտանգության բնագավառում եւ այն բավականին արդյունավետ որակեց:

Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց Հայաստանի եւ ԱԷՄԳ-ի միջեւ համագործակցությանը՝ Մեծամորի ատոմակայանի, ինչպես նաեւ Հայաստանում նոր ատոմակայանի կառուցման, միջուկային անվտանգությանն առնչվող հարցերին: Այս ենթատեքստում Էդվարդ Նալբանդյանը նշեց նաեւ, որ Հայաստանը, հանդիսանալով միջուկային տեխնոլոգիայի տիրապետող երկիր, միացել է այդ բնագավառը կարգավորող մի շարք միջազգային իրավական փաստաթղթերի, ինչպես նաեւ միացել է  ԵՄ նախաձեռնած միջուկային էլեկտրակայանների ռիսկերի գնահատման փորձարկումներին:    

Էդվարդ Նալբանդյանն ու Յուկիյա Ամանոն մտքեր փոխանակեցին միջազգային մակարդակով ԱԷՄԳ-ի կողմից միջուկային անվտանգության ապահովմանն ուղղված քայլերին: 

ՀՀ ԱԳՆ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter